National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին

Մայիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Արսալան Ֆաթհիփուրին եւ խմբի անդամներին:

Զրույցի սկզբում պրն. Ֆաթհիփուրը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին փոխանցեց ԻԻՀ իր գործընկերոջ` պրն. Լարիջանիի ջերմ ողջույնները եւ վերջինիս անունից վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահին հղված Իրան պաշտոնական այց կատարելու հրավերը: Հովիկ Աբրահամյանն իր երախտագիտությունը հայտնեց այդ հրավերի համար, ապա կողմերն անդրադարձան այցի կազմակերպման մանրամասներին:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հայաստանի եւ Իրանի խորհրդարանների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Երկուստեք համաձայնությամբ կողմերը քննարկեցին օրենսդիրների կողմից հնարավոր ձեռնարկվելիք քայլերը համագործակցությունն ամրապնդելու նպատակով: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձան առեւտրատնտեսական, տրանսպորտի, կապի, ինչպես նաեւ մի շարք այլ բնագավառներում առկա համագործակցության ծրագրերին: Նրանք նաեւ արծարծեցին տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը:

Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am